Կորնգան Թախտաջյանի
Կորնգան Թախտաջյանի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Onobrychis takhtajan
|
Կորնգան Թախտաջյանի (լատին․՝ Onobrychis takhtajan), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-90 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ 10-30 մմ երկարությամբ տերևիկները 4-8 զույգ են, նեղ կամ լայն գծային։ Ծաղկակիրները ունեն 6-25 սմ երկարություն։ Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող է։ Բաժակը մերկ է, ատամիկները երկարավուն-եռանկյուն են, միայն ներքևի կեսում՝ եզրերից վեր ուղղված թարթիչներով։ Պսակը վարդագույն սպիտակ է, կամ սպիտակ։ 0,5-1,5 մմ երկարությամբ ունդերը նստադիր են, հակաեռանկյուն կամ կիսակլոր, խիտ և առսեղմ թավոտ, փշերը կատարի և սկավառակի վրա 1-5-ական են, մեջքային կարը ուղիղ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշեն, Զանգակատուն, Ուրծալանջ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Այարի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, մարգագետնատափաստանում, խճաքարոտ և կրաքարային լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացման տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.